Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Յոթ համեմունք հոգնածության դեմ պայքարելու համար. 1in.am

Յոթ համեմունք հոգնածության դեմ պայքարելու համար. 1in.am

Hronika.info-ն ներկայացնում է, թե որ համեմունքներն են օգնում արագ ազատվել հոգնածությունից և վերականգնել ուժերը:

Կոճապղպեղ

Կոճապղպեղն առաջացնում է գլխուղեղում արյան հոսք, որով ակտիվացնում է նրա աշխատանքը: Ամրացնում է իմունիտետը, արագացնում է նյութափոխանակությունը:

Անանուխ

Անանուխը սթրեսի դեմ լավագույն միջոցներից է: Հանում է նյարդային գրգռվածությունը, բարձրացնում է աշխատունակությունը և լավացնում հիշողությունը:

Հիլ

Այս բուրումնավետ արևելյան համեմունքը հանում է հոգնածությունը, օգնում պայքարել անտարբերության և անհանգստության դեմ, ամրացնում է նյարդային համակարգը և օգնում պայքարելու ընկճախտի դեմ:

Դափնու տերև

Դափնու տերևների պարունակած եթերային յուղերն օգնում են կարճ ժամանակով հանելու հոգնածությունը և բարձրացնում են սթրեսակայունությունը: Գարնանային հոգնածության դեպքում օգտակար է խմել 2 տերևից և 0,5 լ եռման ջրից պատրաստված թուրմը: Օրական հարկավոր է օգտագործել 1 ճաշի գդալ՝ 3 անգամ:

Ռեհան

Հիանալի միջոց է հոգնածության, նյարդային լարվածության դեմ, նաև իջեցնում է արյան բարձր ճնշումը: Կարելի է պատրաստել ռեհանի թուրմ և խմել օրվա ընթացում:

Դարչին

Այն լավացնում է տրամադրությունը, բարձրացնում աշխատունակությունը և, նույնիսկ, օգնում է պայքարելու ընկճախտի դեմ: Այն նաև մաքրում է գլխուղեղի անոթները շլակներից ու ազատում գլխացավերից:

Խնկունի (հազրեվարդ)

Խնկունու եթերային յուղով արոմաթերապիան օգնում է պայքարելու մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ժամանակ, լավացնում է հիշողությունը և բարձրացնում տրամադրությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ